Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Մասնագիտացման կուրս է անցել աչքի հիվանդությունների ամբիոնում պրոֆեսոր Բլավատսկայայի ղեկավարությամբ:
1977 թվականին ընդունվել է Մոսկվայի Հելմhոլցի անվան աչքի հիվանդությունների ինստիտուտի ասպիրանտուրան եւ պաշտպանել «Արցունքատար ուղիների հիվանդությունների ախտորոշման դակրիոցիստո-ռենտգենոգրաֆիկ նոր մեթոդ» թեկնածուական թեզը:
1980-1989թ.թ. աշխատել է Երեւանի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ, իսկ 1989-ից ` դոցենտ:
1989 - 2004 թ.թ. ղեկավարել է Երեւանի թիվ 8 կլինիկական հիվանդանոցի աչքի վնասվածքաբանության բաժանմունքը:
Բազմիցս վերապատրաստվել է (Մոսկվայի Հելմհոլցի եւ Կրասնովի անվան աչքի հիվանդությունների ինստիտուտներում, Մոսկվայի Ֆեոդորովի MHTK, Մոսկվայի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոն):
2004-ից աշխատում է «Գապէքս» ակնաբուժական կլինիկայում` որպես բժշկական գծով փոխտնօրեն: Հրապարակել է 65 գիտական աշխատանք, 14 նորարարական առաջարկություն, 2 հեղինակային գյուտեր, 2 մեթոդական ցուցումներ եւ ուսումնական ձեռնարկ:
Հիմնական ուղղվածությունն է միկրովիրաբուժությունը, տեսողական օրգանի վնասվածքները, արցունքատար ուղիների հիվանդությունները:
Սիրում է աճեցնել ծաղիկներ, ունկնդրել դասական երաժշտություն, հրապուրվում է պոեզիայով...






















Copright 2026. Design and development G DESIGN GROUP